14 մայիսի 2012 - 15:08 AMT
Դմիտրի Կոզակ. Սոչիում անարգել միջավայրի ստեղծումը կառավարության հսկողության տակ է

Սոչիում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծումը կարող է օրինակ ծառայել մյուս քաղաքների համար, հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

«Սոչիում անարգել միջավայրի ստեղծումը վերահսկվում է կառավարության կողմից և այսօր ակտիվորեն իրականացվում է:

Համոզված ենք, որ Սոչին և ողջ տրանսպորտային ենթակառույցը հարմարավետ կլինի հաշմանդամների համար և անարգել միջավայրի էտալոն կծառայի»,-ասել է Կոզակը` միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Ֆիլիպ Կրեյվենի հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, ըստ նրա, անարգել միջավայրի ստեղծումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հաշմանդամների համար:

«Այս տարի Սոչիում արդեն փորձարկվել են պարալիմպիկ սպորտաձևեր, և մենք, արտասահմանցի փորձագետների գնահատականով, հաղթահարել ենք այս փորձությունը»,-ասել է Կոզակը: