14 մայիսի 2012 - 16:12 AMT
Երևանում և Գյումրիում երրորդ անգամ կանցկացվի Իտալական խոհանոցի շաբաթ

Հունիսի 4-10-ը Հայաստանում անցկացվելու է թվով երրորդ Իտալական խոհանոցի շաբաթ փառատոնը: Ինչպես հայտնում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը, Երևանի և Գյումրու մի շարք ռեստորանների ճաշացանկում հատուկ գներով ներկայացվելու են Իտալիայի տարբեր մարզերի ուտեստները:

Յուրաքանչյուր ռեստորանում ներկայացվելու է մեկ իտալական մարզ: Բացի ուտեստների հետ ծանոթությունից, հայ խոհարարների համար վարպետության դաս կանցկացնի իտալացի խոհարար Էդոարդո Բավիելլոն:

Ողջ շաբաթվա ընթացքում համեղ ուտելիքների սիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ընդգրկված «Միջերկրածովյան սննդակարգի» հետ: