14 մայիսի 2012 - 17:04 AMT
Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հոբելյանական նստաշրջանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին` նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:

Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: