14 մայիսի 2012 - 19:06 AMT
ՌԴ ԱԳՆ. Կոսովոյում պատրաստում են սիրիացի գրոհայինների

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Կոսովոյում սիրիացի գրոհայինների նախապատրաստության մասին: «Վերջին ժամանակներն ուշադրություն են գրավում ԶԼՄ-ներում հայտնված նյութերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչների և այսպես կոչված «Կոսովոյի Հանրապետության» իշխանությունների հետ կապի մասին: Ընդ որում խոսքը գնում է նաև Կոսովոյի տարածքում սիրիացի գրոհայինների նախապատրաստության մասին:

«Կոչ ենք անում Կոսովոյում գործող միջազգային ուժերին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել նման գաղափարները կանխելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: