Իրանը ցուցադրել է նոր կործանիչի փորձառու նմուշը, որը կարող է անտեսանելի մնալ հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերման համար, հաղորդում է Fars գործակալությունը:
Տեսքով նոր կործանիչը հիշեցնում է կամբալա, ինչի հետ կապված էլ այն համապատասխան անուն է ստացել:
Ելույթ ունենալով նոր կործանիչնի ցուցադրմանը` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ դրա փորձարկումները կսկսվեն մոտ ժամանակներս: Նա հաղորդել է նաև, որ պաշտպանության նախարարությունը երկրի ռազմաօդային ուժերին է փոխանցել սեփական մշակման Saegheh երեք ռեակտիվ կործանիչներ: