
Ադրբեջանում զինվորը սպանել է իր ծառայակցին, հետո ինքնասպան եղել: Պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի Ղազախի շրջանի N զորամասում:
Ադրբեջանի ազգային բանակի զինվոր Վյուսալ Նաբիևը գնդակահարել է իր ծառայակից Մեջնուն Գարազադեին, հետո ինքնասպան եղել:
Նշենք, որ Գարազադեն զորակոչվել էր Իմիշլիի զինկոմիսարիատի կողմից, իսկ Նաբիևը՝ Հաջիբուլայի զինկոմիսարիատի կողմից: