15 մայիսի 2012 - 13:56 AMT
Ֆրանսուա Օլլանդը պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդի պաշտոնակալման արարողությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ ավանդության, Օլլանդը ժամանեց Ելիսեյան պալատ, որտեղ նրան դիմավորեց հեռացող նախագահ Նիկոլյա Սարկոզին: Այնուհետև ելույթ ունեցավ նորընտիր նախագահը: Նա խոստացավ «զարգացման նոր ուղի բացել» Ֆրանսիայի ու Եվրոպայի համար: Ակնկալվում է, որ այսօր իսկ Օլլանդը կնշանակի նոր վարչապետին, որից հետո կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը՝ Գերմանիա:

Ֆրանսուա Օլլանդը, լինելով Սոցիալիստական կուսակցության թեկնածուն, հաղթեց նախագահական ընտրությունների երկու փուլում՝ ապրիլի 22-ին և մայիսի 6-ին: