15 հունիսի 2004 - 19:26 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է կայունությանը, բարգավաճմանն ու համագործակցությանը Հարավային Կովկասում: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար, փոխվարչապետ Աբդուլահ Գյուլը` ելույթ ունենալով Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության գագաթնաժողովի բացմանը Ստամբուլում: Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով` ժամանակն է, որպեսզի գտնվի այդ հակամարտության խաղաղ կարգավորման բանալին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Դա համապատասխանում է թե տարածաշրջանի երկրների, եւ թե միջազգային հանրության շահերին: Թուրքիան պատրաստ է իր լուման ներդնել այդ խնդրի կարգավորման գործում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: