15 մայիսի 2012 - 16:59 AMT
Գագիկ Մովսիսյան. Երևան-Բաթում գնացքի տոմսերը չեն թանկանա, բայց ամեն ինչ կախված է շվեյցարական ֆրանկից

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում մինչև հիմա չեն նշվել սակագների հաշվարկի գործակցի փոփոխություններ Երևան-Բաթում ուղղությամբ անցած տարվա համեմատ, մայիսի 15-ին Երևանում ասել է ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ տոմսի արժեքը կախված է շվեյցարական ֆրանկի փոխարժեքից: «Այսօրվա փոխարժեքով միջազգային հաղորդակցությունում տոմսերի գներն նույնն են»,- նշել է նա՝ չբացառելով դրանց արժեքի նվազման հնարավորությունը կախված ֆրանկի փոխարժեքից:

Գագիկ Մովսիսյանը նաև հաղորդել է, որ տոմսերի նախնական վաճառքը կսկսվի արդեն ընթացիկ ամսվա վերջին, քաղաքացիներն իրավունք ունեն տոմսերը ձեռք բերել 40 օր առաջ:

2011-ին պլացքարտը կարելի է ձեռք բերել 8000 դրամով, հասարակ կուպեն՝ 14 000 դրամով, 16-17 հազարով՝ հատուկ կուպե և ՆՎ՝ 27 հազար դրամ:

Երևան-Բաթում-Երևան ֆիրմային ուղևորային գնացքը կերթևեկի ՀԿԵ-ում հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից կսկսի աշխատել նաև Սևանի ուղղությամբ էլեկտրագնացքը: