ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովը կարող է նպաստել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի շարունակությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ պաշտոնական գագաթաժողովը եզակի հնարավորություն է տալիս մերձեցնելու Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումները: Դեռ մեկ բան է պարզ՝ նախագահները պատրաստ են Պուտինի միջնորդական գործունեությանը»,-ասել է փորձագետը:
Ոչ պաշտոնական գագաթաժողովն ընթանում է Մոսկվայում մայիսի 15-ին: