15 հունիսի 2004 - 23:03 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԸՆՁԵՌՆՎԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրամիության անդամ 25 երկրների արտաքին գործերի նախարարներն երեկ Լյուքսեմբուրգում որոշում են ընդունել «Դրացիության եվրոպական քաղաքականությունը» տարածել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա: Ինչպես ասվում է Եվրամիության գլխավոր քարտուղարության կողմից հրապարակված նյութերում, այդ երկրներին հավասար հնարավորություններ կընձեռվեն Եվրամիության հետ կապերը զարգացնելու համար, այդ թվում` գործողությունների համատեղ պլանների իրականացման միջոցով: