15 մայիսի 2012 - 19:15 AMT
ԵՄ ավելացնում է արևելյան հարևան երկրների օժանդակությունը

2011թ.-ի մայիսին հարավային հարևանների շրջանում ընթացող ողբերգական փոփոխությունների կիզակետում ԵՄ-ն ավարտեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը: Ըստ «ավելին ավելիի համար» քաղաքականության ավելի լայն ԵՄ օժանդակություն կտրամադրվի բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային և արևելյան հարևան երկրներին:

Այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման և հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեցին ԵՀՔ փաթեթը, որը գնահատում է նոր մոտեցման արդյունքները առաջին տարվա ընթացքում: Այն նաև առաջարկում է ճանապարհային քարտեզ Արևելյան գործընկերության իրականացմանը լրացուցիչ մղում հաղորդելու համար:

Վերջին տասներկու ամիսների ընթացքում ԵՄ-ն վճռականորեն արձագանքել է իր հարևանության տարածքի սրընթաց փոփոխվող իրադրությանը: Համատեղ հաղորդակցությունը գնահատում է նոր քաղաքականության արդյունքները:

  •  ԵՄ-ն վերանայեց իր օժանդակության ծրագրերը և 1 միլիարդ եվրո ավելացրեց 2011-2013 թվականների համար՝ նորարարական ծրագրերի միջոցով՝ SPRING հարավային հարևան երկրների և EaPIC արևելյան հարևան երկրների համար: Այն բարձրացրեց Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման թույլատրելի սանդղակը մինչև 1.15 միլիարդ եվրո և բարեհաջող առաջարկեց տարածել Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի մանդատը ԵՄ հարավային հարևանների նկատմամբ:
  •  Բարեփոխումների խրախուսման տրամաբանությամբ` ԵՄ-ն օժանդակել է քաղաքական բարեփոխումներ ձեռնարկած իր գործընկերներին: 2011 թ.-ին ԵՄ-ն կրկնապատկեց Թունիսին տրամադրվող իր ֆինանսական օժանդակությունը 80մլն. եվրոյից մինչև 160 մլն. եվրո: ԵՄ-ն նաև շտապ նվազեցրեց իր հարաբերությունները մարդու իրավունքները կոպտորեն խախտող երկրների հետ՝ այդ ռեժիմների նկատմամբ սահմանելով բազմաթիվ պատժամիջոցներ և փոխարենն իր աջակցությունը տրամադրելով քաղաքացիական հասարակությանն ու տուժած բնակչությանը:
  •  Մոլդովայի հանրապետության Անդրդնեստրյան հակամարտության կարգավորմանն ուղղված պաշտոնական 5+2 բանակցությունների վերականգնմանը զուգահեռ սերտացավ համագործակցությունը Մոլդովայի կառավարության հետ, ձեռնարկվեցին վստահության զարգացմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներ և քայլ առ քայլ վերանայվում են ԵՄ պատժամիջոցները Անդրդնեստրյան տարածքի նկատմամբ:
  •  Սեպտեմբերին մեկնարկեց Քաղաքացիական հասարակության գործիքը ԵՀՔ բոլոր երկրների համար 26 մլն եվրո առաջնային բյուջեյով և 2012 և 2013 թվականների համար նախատեսված նույն չափի լրացուցիչ բյուջեներով:

Ավարտելով գնահատումը բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց. «Նախորդ տարվա ընթացքում մենք կրկին մեկնարկեցինք մեր Հարևանության քաղաքականությունը` մեր շուրջը տեղի ունեցող պատմական փոփոխություններն արտացոլելու նպատակով: Այժմ մենք տեսնում ենք վերանայման արդյունքերը, որոնք միտված էին ուժեղացնելու օժանդակությունը այն երկրների նկատմամբ, որոնք ավելի մեծ առաջընթաց ունեն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առումով: Որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց: Մյուսների դեպքում, մենք պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը հստակ քայլեր ձեռնարկել բարեփոխումների ուղղությամբ: Ես միշտ ասել եմ, որ մեր աշխատանքի դատավճիռը սահմանելու են մեր անմիջական հարևանները, իսկ ես համոզված եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մենք շարունակելու ենք օժանդակել մեր գործընկերներին հիմնարար արժեքներ հիմնելու և տնտեսական բարեփուխումներն ամրապնդելու ջանքերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են կառուցելու համար այն, ինչը ես անվանում եմ "խորը ժողովրդավարություն»:

Շտեֆան Ֆյուլեն ավելացրեց: «Չնայած, որ մենք չպետք է տարվենք ինքնագովեստով և պետք է միշտ ստուգենք մեր քաղաքականության արդյունավետությունը ընդդեմ իրականության, մեր նոր քաղաքականությունն ունի կայուն հիմքեր և մենք մշակել ենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք, վստահ եմ արդեն կրում են դրական արդյունքներ:

Էական առաջընթաց կա գործընկեր երկրների հետ քաղաքական ասոցացման ուղղությամբ: Մոլդովայի հանրապետության, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) շուրջ արդեն մեկնարկել են:

Դրական առաջընթաց է արձանագրվել տնտեսական ինտեգրման ուղղությամբ (այդպես կոչված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիները` որպես ԱՀ բաղկացուցիչ մաս); բանակցությունները մեկնարկել են Մոլդովայի և Վրաստանի հետ, շուտով նաև մեկնարկելու են բանակցությունները Հայաստանի հետ: Մինչև ընթացիկ տարվա ավարտը նույնատիպ բանակցային գործընթացներ կսկսվեն Հորդանանի, Մարոկոյի և Թունիսի հետ:

Զգալի առաջընթաց կա նաև շարժականության ոլորտում: Արևելյան գործընկերների` Մոլդովայի հանրապետության, Ուկրաինայի և Վրաստանի հետ ձեռնարկվել են քայլեր վիզաների ազատականացման ուղղությամբ: Հայաստանի հետ վերջերս հաստատվել է Շարժունակության գործընկերությունը, իսկ Ադրբեջանի հետ գործընկերության բանակցությունները մեկնարկելու են շուտով: Այս համատեքստում հատուկ առաջարկ է ներկայացվել Բելառուսին: Հարավում` Մորոկկոյի և Թունիսի հետ մեկնարկել են երկխոսություններ միգրացիայի, շարժունակության և անվտանգության ուղղությամբ՝ ուղի հարթելով դեպի շարժունակության գործընկերություն: Հաղորդակցությունը առաջարկում է երկխոսություն նախաձեռնել Հորդանանի հետ:

Հետևելով 2012 թ.-ի մարտին Եվրոպական խորհրդի կողմից ներկայացված խնդրագրին «Գործընկերություն ժողովրդվարության և համատեղ բարեկեցության վերաբերյալ» աշխատանքային փաստաթուղթը առաջարկում է ԵՄ քաղաքականությունը միջերկրականի տարածաշրջանի գործընկեր երկրների նկատմամբ կիրառել Ճանապարհային քարտեզ, որը ներառում է նպատակները, գործիքներն ու միջոցառումները:

2011 թ.-ին Վարշավայում տեղի ունեցած Արևելյան Գործընկերության գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությանը համահունչ առանձին համատեղ հաղորդակցությունը առաջարկում է ճանապարհային քարտեզ դեպի Արևելյան Գործընկերության 2013 թ.-ի աշնանային գագաթաժողովը: Առաջին անգամ հաղորդակցությունը նկարագրում է երկկողմ և բազմակողմ բազմաթիվ գործողությունները Արևելյան Գործընկերության գործիքի շրջանակներում: Ճանապարհային քարտեզը վերահաստատում է ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների համատեղ ստանձնած պարտավորությունը ժողովրդավարական բարեփոխումների ու տնտեսական փոխակերպման ուղղությամբ և սահմանում է հավակնոտ աշխատանքային ծրագիր հաջորդ տարի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում;: Այն լրացուցիչ մղում կհաղորդի Արևելյան Գործընկերության նպատակներին. արագացնել քաղաքական ասոցացումն ու խորացնել գործընկեր երկրների տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին; ընդլայնել մարդկանց տեղաշարժը անվտանգ և ճիշտ կառավարվող մթնոլորտում և խորացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

«Արևելյան գործընկերությունը կարգավորում է անավարտ փոխակերպուների խնդիրները» մեկնաբանեց բարձր հանձնակատար Էշթոնը: Վստահ եմ, որ Ճանապարհային քարտեզը կօգնի արագացնել գործընկեր երկրների փոխակերպումը դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն՝ տրամադրելով վերահսկման գործիք իրենց բարեփոխումների գործընթացն ապահովելու համար: ԵՄ պատրաստ կլինի օժանդակել նրանց այնքան, որքան մեծ կլինի ջանքերի արդյունքում ձեռք բերված շոշափելի առաջընթացը՝ բարեփոխումների ճանապարհին: Շատ կարևոր է նաև, որ գործընկերները վերանայեն իրենց ջանքերը տարածաշրջանը կործանող հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ: ԵՄ պատրաստ է ամրապնդել իր օժանդակությունը այն երկների նկատմամբ, որոնք պատրաստ են ընդունել համարձակ որոշումներ և թերթել պատմության էջը:

Հանձնակատար Ֆյուլեն հավելեց: «Գոհունակությամբ կուզենայի նշել, որ այս քաղաքականության գործիքը մշակվել է ԵՄ անդամ երկրների, Արևելյան գործընկեր երկրների և քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում:

Ճանապարհային քարտեզը բոլոր գործընկեր երկրների համար թափանցիկ կերպով սահմանում է Արևելյան Գործընկերության նպատակների ցանկը, գործընկեր երկրներից ակնկալվող քաղաքական միջոցառումները, ԵՄ օժանդակությունն այդ նպատակներն իրագործելու համար, և ինչ ձեռքբերումներ կարող են լինել մինչև 2013 թվականի աշնանը կայանալիք Արևելեյան Գործընկերության գագաթաժողովը: