
Թերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Ըստ թերթի տեղեկությունների` վանաձորցիները պարզապես չեն կարողացել թաքցնել իրենց բացասական վերաբերմունքը վերջերս ՀՀԿ-ն համալրած Վիկտոր Դալլաքյանի հանդեպ, ու քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերվել է մի քանի քվեաթերթիկ` Դալլաքյանի հասցեին բավական տհաճ արտահայտություններով:
Քվեաթերթիկներից մի քանիսի վրա էլ պարզապես Էդմոն Մարուքյանին հաղթելու կոչեր են եղել: