16 մայիսի 2012 - 11:36 AMT
Օլլանդն ու Մերկելն ընդհանուր լեզու են գտել

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդը երեկ ժամանել է Բեռլին առաջին արտերկրյա այցով, հայտնում է MIGnews-ը:

Կողմերը քննարկել են եվրոյի ճգնաժամին ու Հունաստանի իրավիճակին առնչվող հարցեր, երկուսն էլ ցանկություն են հայտնել, որ Հունաստանը մնա եվրոյի գոտում: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այնուամենայնիվ, իր երկիրը կվավերացնի համաեվրոպական բյուջետային պակտը միայն եթե դրույթ ընդգրկվի ԵՄ-ում տնտեսական աճի ու զբաղվածության ապահովման վերաբերյալ:

Համատեղ մամլո ասուլիսում Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը նշել են, որ համաձայնեցվել է վիճահարույց հարցերով փորձագետների աշխատանքի ժամանակացույցը: