16 մայիսի 2012 - 12:02 AMT
Լոնդոնի Օլիմպիադայում թենիսիստները կկարողանան կորտ դուրս գալ ցանկացած գույնի համազգեստով

Թենիսիստների հագուստների վերաբերյալ Ուիմբլդոնի կանոնները չեն տարածվի Օլիմպիական խաղերի վրա:

Օլիմպիադայի շրջանակներում թենիսի մրցումները կանցկացվեն Ուիմբլդոնում: Իսկ Ուիմբլդոնի համար ավանդական մուգ կանաչ ֆոնային ծածկույթները կփոխարինվեն այլ ծածկույթներով:

«Ամեն ինչ այնպես կլինի, ինչպես պետք է լինի Օլիմպիադայում: Օլիպիադայում թենիսիստները կկարողանան կորտ դուրս գալ ցանկացած գույնի համազգեստով: Վստահ եմ, այս խաղերն անմոռանալի կլինեն»,-ասել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի-Բիտտին, հայտնում է AP-ն: