16 մայիսի 2012 - 11:13 AMT
«Հայկական ժամանակ». ԲՀԿ–ականներն անհասանելի են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդմաները վերջին օրերին անհասանելի են։

«Նրանք, գրեթե առանց բացառության, խուսափում են շփվել լրագրողների հետ։ «Բարգավաճ»–ում բավական լարված սպասողական վիճակ է։ Որոշ ԲՀԿ–ականների բջջայիներն ընդհանրապես անջատված են, ոմանք էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Ենթադրվում է, որ Ծառուկյանի թիմակիցները անցած ԱԺ ընտրությունների, ապագաա կառավարության, Աժ նոր կազմի և կոալիցիայի վերաբերյալ որևէ հայտարարություն անելու համար շեֆի «դաբրոն» չունեն և խուսափում են անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց։ Անջատված է անգամ Ծառուկայնի խոսնակ Խաչիկ Գալստյանի բջջայինը։ Երեկ տեղեկություն տարածվեց, թե ծառուկյանը Գալստայնին զրկել է իր խոսնակի պարտականություններից։ Այս տեղեկատվությունը, սակայն այդպես էլ ճշտել չհաջողվեց»,–գրում է պարբերականը։