
«Այս ընտրություններում պարտվել է և ′ իշխանությունը, և′ընդդիմությունը» ,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Ընդդիմությունն, ըստ քաղաքագետի, պարտվեց, քանի որ էական քվե չկարողացավ հավաքել, իսկ իշխանությունը պարտվել է, քանի որ ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս վստահություն չկա կառավարության նկատմամբ. «Երկրից դուրս այդ անվստահությունը կարտահայատվի ներդրումային ծրագրերի նվազմամբ, իսկ երկրի ներսում` արտագաղթի ձևով»,–ասաց Ղուկասյանը։
Քաղաքագետի կարծիքով, մեր երկրի քաղաքական ապագան կախված է նրանից, թե ինչքանով կկարողանա ինքնակազմակերպվել հասարակությունը. «Մեր հասարակությունը ինքնակազմակերպման դեռևս սկզբնական փուլում է գտնվում և սա նոր երևույթ է մեր հասարակության համար, դրա վառ վկայությունն է Մաշտոցի պուրակի պայքարը»։
Ըստ քաղաքագետի` այժմ քաղաքացիական հատվածը դիտորդի կարգավիճակից տեղափոխվում է գործող դաշտ.«Երբ իշխանությունը չի կարող պետական կարգավորում իրականանցնել, հասարակությունն այդ ֆունկցիան վերցնում է իր վրա»,–վերջում հավելեց նա: