16 մայիսի 2012 - 16:57 AMT
ԵՄ ներկայացուցչության ղեկավարն անհամբերությամբ սպասում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկին

Ուկրաինայում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Ժոզե Մանուել Պինտու Տեյշեյրան շատ է ցանկանում այցելել EURO-2012-ի որոշ խաղեր: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ՝ նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ուկրաինայի վերաբերյալ ամենամյա հաշվետվության հրապարակմանը:

«Ես սպասում եմ, որպեսզի այցելեմ մի քանի խաղեր, որոնում եմ դա անելու հնարավորություն: Եվրամիությունն ակտիվ աջակցում է Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև կապերին, և EURO-2012-ը լավ հնարավորություն է նման կապերի համար»,- ասել է Տեյշեյրան: