Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում:
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարե¬կամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, մշակութային և տնտեսության ամենատարբեր ոլորտներում երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահ¬պանելու համար: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք ևս մեր երկրների միջև ակտիվ փոխ¬գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել և ավելի զարգանալ՝ ի բարօրու¬թյուն և ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ՝ մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»: