
Ռուսաստանն առայժմ պատրաստ չէ որպես «Լուժնիկին» այլընտրանք առաջարկել այլ մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, հաղորդել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը:
«Լուժնիկին» գլխավոր սպորտային օբյեկտն է, որն այցելել է ՖԻՖԱ-ի հանձնաժողովը` Մոսկվա կատարած այցի շրջանակներում:
«Եզրափակիչը ծրագրվում է անցկացնել «Լուժնիկիում»: Համաձայն ՖԻՖԱ-ի կողմից ներկայացված հայեցակարգի` սա միակ մարզադաշտն է, որտեղ հնարավոր կլինի տեղավորել եզրափակչի համար անհրաժեշտ հանդիսատեսի քանակությունը` 80 հազար մարդ»,-ասել է Սորոկինը: