
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին:
Գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 6 հնարավորից ունի 3,5 միավոր: 4,5-ական միավորով առջևում են Աննա Զատոնսկիխը և Իրինա Կրաշը, հաղորդում է armchess.am-ը