
«Ես համաձայն եմ, որ անցած խաղաշրջանում մենք լավ խաղ ցույց տվեցինք: Հասկանալի է, որ արդյունքի են հասնում ֆուտբոլիստները, սակայն, ես գտնում եմ, որ թիմի հաջողության գլխավոր գրավականը մեր մարզիչ Դան Պետրեսկուն է»,-Հայաստանի հավաքականի ու «Կուբանի» անդամ Մարկոս Պիզելլիի խոսնք է մեջբերում, հայտնում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է վստահի իր մարզչին ու հակառակ վստահությունը զգա. «Պետրեսկուին շատ հեշտ է բնութագրելը: Նա այնքան իմաստուն է, որ լավ է նախապատրաստում թիմին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Իր ջանքերի շնորհիվ, նա առավելագույնն է ստանում իր սաներից: Նա միշտ նշում է, որ անձնական նվաճումները ոչինչ են թիմային հաջողության համեմատ»:
Պիզելլիի թիմը Ռուսաստանի առաջնությունում ավարտեց իր ելույթը 8-րդ տեղում 61 միավորով: Նա նշել է,որ առաջնության եզրափակչում լարվածությունը գագաթնակետին հասավ: