16 մայիսի 2012 - 15:38 AMT
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը կոտրել են

Հաքերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը (www.heh.am), որի պատճառով այն այժմ անհասանելի է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ, և կարճ ժամկետներում այն հասանելի կլինի հանրությանը։

«Վերջին շրջանում բավականին շատացել են հաքերային հարձակումները հատկապես լրատվական կայքերի վրա։ Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի նկատմամբ հարձակումները։ Հավանաբար ոմանց համար անընդունելի են հիմնադրամի ծավալած գործունեությունն ու ծրագրերը»,–հաղորդվում է հայտարարության մեջ։