16 մայիսի 2012 - 15:40 AMT
Սպառողների միության նախագահ. Չնայած ջրի գնի աճին` կորուստները չեն նվազում

«Երևան ջուր» ՓԲԸ-ն ձախողել է ջրամատակարարման նորմալ գրաֆիկը և կորուստների նվազեցմանը միտված աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Երևանում ջուրը թանկանում է, իսկ կորուստները չեն նվազում: Այս տարի 82,6 տոկոս ջրի կորուստ է գրանցվել, որի կեսը բնական կորուստն է, իսկ կեսը`առևտրայինը»,-ասաց նա:

Արմեն Պողոսյանը նշեց, որ ջրի բնական կորուստները նորմալ են, իսկ առևտրայինները` ոչ: Դրանք գրանցվում են մեծ սպառողների մոտ` ավտոլվացման կետերում, սաունաներում, ռեստորաններ և չեն կանխվում ընկերության կողմից: