Մայիսի 15-ին Sotheby’s աճուրդում վաճառվել է աշխարհի ամենահին և ամենահայտնի ադամանդներից մեկը՝ «Բո Սանսին»: Չորս հարյուր տարի շարունակ նա պատկանել է Եվրոպայի տարբեր թագավորական տներին: Ադամանդը վաճառվել է սկզբնական գնահատման նիշից երկու անգամ ավելի թանկ: Նոր տիրոջ անունը չի հայտարարվում: Հայտնի է միայն, որ նա գնել է այն հեռախոսով 9,7 մլն դոլարով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: