16 մայիսի 2012 - 20:18 AMT
Լիբանանյան Տրիպոլիում վերսկսվել են սունիների և ալավիտների միջև բախումները, կան վիրավորներ

Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում մի քանի մարդ է վիրավորվել` սունիների և ալավիտների միջև բախումների արդյունքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով AFP գործակալությանը:

Ինչպես հաղորդել են տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները, Հրաձությունը սկսվել է այն բանից հետո, երբ զինվորները փորձել են քանդել հիմնականում սուննիներով բնակեցված Բաբ աթ-Տաբբանեհ թաղամասի բարիկադները:

Լիբանանյան սուննիները աջակցում են հարևան Սիրիայի ընդդիմադիրներին, որոնք դեմ են հանդես գալիս նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: