16 մայիսի 2012 - 21:11 AMT
Վարչապետ Քեմերոնը կորցնում է իր համբավը

IpsosMORI խոշոր բրիտանական սոցիոլոգիական ընկերության հետազոտության տվյալները վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների 60 տոկոսը դժգոհ են վարչապետ Դևիդ Քեմերոնից:

Սկսած 2005թ-ից, երբ Քեմերոնն իշխանության է եկել, բրիտանացիների շրջանում նրա համբավը նվազագույն մակարդակի է հասել:

Հարցվածների 44 տոկոսի կարծիքով, երկրում տնտեսական վիճակը վատանում է, մինչդեռ ընդամենը 21 տոկոսն է հավատում Բրիտանիայում տնտեսական վիճակի բարելավմանը: