
Մերի Քեննեդին` Ռոբերտ Ֆ. Քեննեդի Կրտսերի կինը մեռած է գտնվել իր տանը` Բեդֆորդում (Նյու Յորք նահանգ): Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն` նա կախվել է ամբարում, սակայն ոստիկանությունն այդ տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատում:
Ինչպես նշում է ՌԲԿ-ն, Մերի Ռիչարդսոնն ու Ռոբերտ Ֆ. Քեննեդի Կրտսերը ամուսնացել էին 1994թ. և երկու երեխա ունեն, որոնք հիմա 16 տարեկանից բարձր են: 2010թ. Ռոբերտ Քեննեդի Կրտսերը ամուսնալուծության դիմում տվեց: Ամուսնալուծման գործընթացն ավարտված չէր, սակայն վերջերս ամուսիններն արդեն միասին չէին ապրում: