17 մայիսի 2012 - 10:47 AMT
Հունաստանում հաջողվել է ժամանակավոր կառավարություն ձևավորել

Մայիսի 17-ի գիշերը Հունաստանում հայտարարվեց ժամանակավոր կառավարության կազմը, հաղորդում է Associated Press-ը:

Նախարարների կաբինետը տեխնիկական բնույթ կկրի, ուստի դրա լիազորությունները սահմանափակ են: Այն չի կարողանա ընդունել օրենքներ կամ պարտավորություններ օտարերկրյա գործընկերների դիմաց, դրա գլխավոր խնդիրը հունիսի 17-ին նշանակված վաղաժամ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է:

Կառավարության ղեկավար է նշանակվել Պանագիոտիս Պիկրամենոսը, որը մինչ այդ զբաղեցրել է Պետական խորհրդի նախագահի պաշտոնը: