
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն այսօր կառավարության առաջին նիստում առաջին հերթին նոր նախարարներին կառաջարկի 30%-ով իջեցնել իրենց աշխատավարձերը: Այդ մասին հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: «Առաջին առաջարկը, որով ես հանդես կգամ վաղը նախարարների խորհրդի ժամանակ, բոլոր նախարարների աշխատավարձը 30%-ով կրճատելն է, պետք է օրինակ ծառայել»,- հայտնել է վարչապետը:
Նա խոստացել է նաև աշխատանքից ազատել բոլոր այն նախարարներին, ովքեր հունիսի 10-ին և 17-ին կառաջադրեն իրենց թեկնածությունն ու կպարտվեն խորհրդարանական ընտրություններում: