17 մայիսի 2012 - 10:31 AMT
«Հրապարակ». Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի կառավարման խորհրդի կազմում

«Հրապարակը» գրում է, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում. «ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Ա. Կարապետյանին՝ վարչության նոր պետ Ա. Միրզախանյանը: Ենթադրվում է, որ այս փոփոխություններն իրականացվել են, որպեսզի այս բուհում ավելի հեշտ լինի նոր ռեկտորի ընտրություններ կազմակերպել»,- գրում է թերթը: