17 մայիսի 2012 - 11:55 AMT
Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովող բրիտանացի զինծառայողների կազմը կհամալրվի

Լրացուցիչ 10,5 հազար բրիտանացի զինծառայողներ կներգրավվեն ամառային Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործում: Բոլոր նրանք կտեղակայվեն Լոնդոնում և արվարձաններում:

Արդեն այժմ Լոնդոնում և մոտակա շրջաններում տեղակայվել են լրացուցիչ «Թայֆուն» տիպի կործանիչներ, ՌԾՈւ երկու նավ, ՀՕՊ համակարգեր և ուժեղացված սակրավորական խմբեր:

Օլիմպիադան կանցնի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: