
Օլիմպիական խաղերի կրակը մայիսի 17-ին Հունաստանից կփոխանցվի ՕԽ-2012-ի կազմակերպիչներին:
Թատերական ներկայացումը կանցնի «քրմուհիների» մասնակցությամբ, որոնք կրակը կվառեն Հին Օլիմպիայում արևի ճառագայթներից, մարմարի մարզադաշտում, որտեղ 1896թ. տեղի ունեցան առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Կրակի փոխանցավազը Հունաստանի տարածքով տևեց 8 օր: Բրիտանական փուլը կտևի 70 օր:
Բրիտանական պատվիրակության կազմում են արքայադուստր Աննան, Սեբաստիան Քոուն և Դևիդ Բեքհեմը:
Փոխանցավազքի հունական փուլի վերջին ջահակիրները կլինեն եռակի օլիմպիական չեմպիոններ՝ հույն ծանրորդ Պիրոս Դիմասն ու չինացի մարմնամարզիկ Լի Նինը: