17 մայիսի 2012 - 12:01 AMT
Հայաստանն ու Լատվիան զարգացնում են փոխադարձ զբոսաշրջությունը

Կառավարությունը հունիսի 17-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկու երկրների միջև զբոսաշրջության (մասնավորապես` մշակութային զբոսաշրջության) բնագավառում ներդրողների, տնտեսվարող սուբյեկտների միջև գործարար կապերի ձևավորման, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման և ամրապնդման համար: