19 հունիսի 2004 - 19:20 AMT
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է
Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրապարակել է ընթացիկ մրցաշրջանում ամենաբարձր պարգեւավճարներ ստացած թենիսիստների ցանկը: Այդպես, ամենախոշոր գումարը վաստակել է շվեյցարացի Ռոժե Ֆեդեռերը` 2 մլն 036.905 դոլար: «Ռոլան Գարոսի» վերջին մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն այդ ցուցակում գրավում է 9-րդն տեղը` վաստակելով 661.470 դոլար: Կանանց թվում ամենաբարձր պարգեւավճարն է վաստակել բելգիացի Ժյուստին Էնենը` 1 մլն 361.575 դոլար: