Եթե Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս գա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից, ապա Կոնգրեսը կփլուզվի, գտնում է ՀԱԿ և Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում՝ մեկնաբանելով որոշ ընդդիմադիրների ՀԱԿ-ից դուրս գալու վերաբերյալ Տեր-Պետրոսյանին ուղղված կոչը: «Չկա Լևոն Տեր-Պետրոսյան, չկա շարժում»,-ասել է Եղիազարյանը:
Նա նաև ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից ՀԱԿ-ում ճգնաժամի ու «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ՀԱԿ-ից հեռանալու վերաբերյալ:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):
Իշխող ՀՀԿ-ն մայիսի 6-ի ընտրություններին ջախջախիչ հաղթանակ է տարել իր բոլոր չարակամների նկատմամբ` ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն հավաքելով 663 066 քվե (44,05 %):