17 մայիսի 2012 - 17:30 AMT
Սպորտի նախարար. Լեհաստանը պատրաստ է 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը

Լեհաստանը պատրաստ է 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, հայտարարել է երկրի սպորտի նախարար Իոաննա Մուխան:

«Գրաֆիկի համաձայն, Լեհաստանը լիովին պատրաստ է EURO-2012-ին, որը սկսվում է 22 օրից: Ետևում են մնացել նախապատրաստությունների և ողջ կառավարական աշխատակազմի համատեղ գործողությունների 5 տարիներ»,-հայտարարել է նա Վարշավայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

EURO-2012-ը կանցկացվի Լեհաստանում և Ուկրաինայում հունիսի 8-ից-հուլիսի 1: