17 մայիսի 2012 - 20:59 AMT
Գերմանիայի իշխանությունները տեղափոխել են Բեռլինի նոր օդանավակայանի բացումը

Գերմանիայի իշխանությունները տեղափոխել են Բեռլինի նոր օդանավակայանի բացումը` հակահրդեհային համակարգի խնդիրների պատճառով: Բացումը տեղի կունենա 2013թ մարտի 17-ին:

2.5 մլրդ եվրո արժողությամբ նոր օդանավակայանը նախատեսված է տարեկան 27 մլն ուղևորի համար:

Ենթադրվում է, որ օդանավակայանը կլինի Գերմանիայում մեծությամբ 3-րդը` Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններից հետո: