18 մայիսի 2012 - 12:55 AMT
Դավիթ Նալբանդյանը մայիսի 23-25 հանդես կգա Guinot Mary Cohr մրցաշարում

Հռոմում Մասթերս մրցաշարի երկրորդ շրջանում Էնդի Մարրեյից պարտություն կրելուց հետո, արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մարզվում է և նախապատրաստվում նոր մրցումների:

Մայիսի 23-25 նա հանդես կգա Guinot Mary Cohr Մասթերս մրցաշարում , որը կանցկացվի Փարիզում:

Մրցաշարն անցկացվում է 2009-ից և հաղթողներ են դարձել Էնդի Մարրեյը և երկու անգամ առանձնացել է Ժո-Վիլվրիդ Ցոնգան:

Փարիզում այդ մրցաշարից հետո մեկնարկում է Ռոլան Գարոսը, որը տեղի կունենա մայիսի 27-ից հունիսի 10-ը: