18 մայիսի 2012 - 13:53 AMT
Սերգեյ Ելիսեևը վերընտրվել է սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Սերգեյ Ելիսեևը վերընտրվել է սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, իսկ նրա լիազորությունները կտևեն 4 տարի:

«Ելիսեևի թեկնածությանը կողմ է քվեարկել սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնգրեսի 29 պատվիրակ: Նրա լիազորությունների շրջանը 4 տարի է»,-սամբոյի համառուսասատանյան ֆեդերացիայի մամլո կցորդ Սվետլանա Սուշկոյին մեջբերում է ՌԻԱ Նովոստին: