18 մայիսի 2012 - 17:49 AMT
Ինդոնեզիայում SSJ-100 ավիաաղետի զոհերի որոնման գործողությունն ավարտված է

Ինդոնեզիայում SSJ-100 ռուսական ինքնաթիռի ավիաաղետի զոհերի որոնման գործողությունն ավարտված է: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական կառավարման ղեկավար Մադյա Դարյատմոն: Նրա խոսքով` եթե ռուս փրկարարներն ուզենան շարունակել ինքնաթիռի բեկորների հավաքը, ապա ինդոնեզիական գործընկերները պատրաստ են նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Ռուսական ինքնաթիռը վթարի ենթարկվեց մայիսի 9-ին ցուցադրական թռիչքի ժամանակ: Զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 45 մարդիկ` 8 ռուսներ, 35 ինդոնեզիացի Ֆրանսիայի քաղաքացիներ և ԱՄՆ քաղաքացի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: