
«Ութնյակի» առաջնորդներն արտահայտվել են Սիրիայում Աննանի պլանի կատարման օգտին, միակարծիք են եղել Իրանի հարցում ու հորդորել են Հյուսիսային Կորեային զերծ մնալ հետագա սադրանքներից:
Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի թեմաները քննարկվել են ԱՄՆ նախագահի Քեմփ-Դևիդի նստավայրում:
Առաջնորդները վստահ են, որ Սիրիայում քաղաքական փոփոխություններ են հարկավոր: Իրանը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, համոզելու համար, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ ուղղվածություն ունի:
«Ութնայկի» մասնակիցներն այսօր կքննարկեն առանցքային տնտեսական հարցեր, առաջին հերթին ճգնաժամը եվրագոտում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: