19 մայիսի 2012 - 10:51 AMT
«Հայացք». Վայքում օձը խայթել է զինծառայողի

«Հայացք» թերթը գրում է, որ մայիսի 17–ի առավոտյան, օձի խայթոցով Վայքի բուժհիմնարկ է տեղափոխվել Վայքի N զորամասի ժամկետային զինծառայող Ֆելիքս Վալերի Գևորգյանը` ծնված 1993 թվականին։ Զինվորն այդ պահին մասնակցելիս է եղել զորվարժանքներին։

«Վայքի բուժհիմնարկից «Հայացքին» հաջողվեց ճշտել, որր զինվորը բուժհաստատություն է տեղափոխվել խայթոցից անմիջապես հետո։ Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, ներարկվել է «անտիգյուրզին» դեղամիջոցը»,–հաղորդում է պարբերականը։ Վայքի զորամասից թերթին տեղեկացրել են, որ զինվորի մոտ այժմ ամեն ինչ նորմալ է։ Առողջական վիճակը բավարար է.

«Բարեբախտաբար Ֆելիքսի կյանքին այս պահին որևէ վտանգ չի սպառնում։ Նրա մոտ խայթոցին հաջորդող թունավորվածության երևույթներ են առկա, որոնք նորմայի մեջ են և մտահոգվելու առիթ չեն տալիս»»,–գրում է «Հայացքը»` նշելով, որ այդուհանդերձ անհրաժեշտ վերականգնողական օգնություն ստանալու համար ժամկետային զինծառայողը տեղափոխվել է Երևանի հանրապետական հիվանդանոցի թունաբանական բաժանմունք։