
Հունաստանի նախագահի որոշմամբ երկրի խորհրդարանը լուծարվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ փաստաթղթի, լուծարված է համարվում մայիսի 6-ի արտահերթ ընտրություններում ընտրված խորհրդարանը: Այդ գումարման պատգամավորները հասցրել են միայն երկու նիստ անցկացնել:
Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկը բավարար ձայն չէր հավաքել ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար: 10-օրյա լարված բանակցությունները կոալիցիայի մասին ապարդյուն եղան: Այժմ գործող ժամանակավոր կառավարությունը չի կարող ոչ օրենք ընդունել, ոչ պարտավորություններ ստանձնել: