
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատաև Գայանե Գասպարյանն առաջարկում է բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին չհրաժարվել պրոֆեսորի հաստիքից։
«Դիմումին ընթացք չեմ տվել, առայժմ չեմ ստորագրել հրաժարականի դիմումը։ Ես ինքս եմ իրեն առաջարկել և խնդրել, որ մնա պրոֆեսորի պաշտոնում»,–PanAREMNIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Գասպարյանը։
Երեկ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմում էր ներկայացրել իրեն լեզվաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսորի հաստիքից ազատելու համար, քանի որ ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո, պայմանագրային հիմունքներով պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի անցնելու գործընթացը չհիմնավորված ձևով ձգձգվում էր։