
ԱՄՆ-ում բնակվող վրացի Գեորգի Սիգուան Թբիլիսիի «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տհաճ և սուր հարցեր տվել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին:
Ըստ նրա, Վրաստանի նախագահը, ըստ երևույթի, «չէր սպասում նման հարցերի. չէ՞ որ վերջին տարիներին նա սովորել է մենախոսության»: Սիգուան մանրամասնել է, որ ինքը մեկնել է Թբիլիսիից 8 տարի առաջ, 6 տարի ապրել է Եվրոպայում, իսկ 2010-ից ԱՄՆ-ում:
Սիգուան նաև պատմել է, որ ապրում է Փրիսթոնից մոտ 100 կմ հեռավորության վրա և հատուկ եկել է Սահայաշվիլիի ելույթը լսելու` նրան «մի քանի սուր հարցեր տալու համար»: