
Կիրակի օրը Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ շրջափակում են Twitter-ը հակաիսլամական նյութերը հեռացնելու պահանջը չկատարելու համար: Ըստ Պակիստանի իշխանությունների, Facebook սոցիալական ցանցում ընկալեցին «Պակիստանի մտահոգությունն» ու համաձայնվեցին արգելափակել որոշ նյութեր: Պակիսատանի հեռահաղորդակցային որոտի իշխանությունները որոշել են արգելազերծել Twitter 12-ժամյա արգելափակումից հետո, հայտնում է GEO-TV հեռուստաալիքը: Ըստ ԶԼՄ-ների, որոշումը կայացրել է երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին: Twitter-ի արգելազերծման պատճառները չեն հաղորդվում: