Իրավիճակն Աֆղանստանում կվատթարանա, երբ 2014թ. հեռանան միջազգային ուժերը, և ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է պատրաստ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ձևաչափով մամլո ասուլիսի ժամանակ: «Մեր առջև խնդիր է դրված կանխատեսել իրավիճակի զարգացումը կապված 2014թ. խնդրի հետ, երբ հիմնական ուժերը դուրս կբերվեն, մենք նման վերլուծություն անում ենք, քանի որ իրավիճակն, անշուշտ, կփոխվի: Մենք գտնում ենք, որ այն կվատթարանա, և մենք պետք է պատրաստ լինենք այսօր չեզոքացնելու այն լրացուցիչ խնդիրները, որոնք կարող են աջառանալ»,-ասել է նա:
Ըստ Բորդյուժայի, Աֆղանստանի թեման քննարկվել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտնագության խորհրդում, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին Մոսկվայում: