21 մայիսի 2012 - 17:44 AMT
Լոնդոնի Օլիմպիադայում Ռուսաստանի օլիմպիական հավաքականին կարգելվի ալկոհոլ օգտագործել

Լոնդոնի Օլիմպական խաղերին Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամներին կարգելվի ալկոհոլ օգտագործել: Ռուսական օլիմպիական հավաքականի ուղևորության կազմակերպիչները արգելել են պատվիրակության բոլոր անդամներին` ինչպես մարզիկներին, այնպես էլ պաշտոնական անձանց, ալկոհոլ օգտագործել:

Արգելելու մասին որոշումը կայացվել է Դմիտրի Կոզակի գլխավորությամբ կայացած կառավարական նիստի ընթացքում: Վերջինս ռուսական օլիմպիական պատվիրակության ղեկավարն է: