21 մայիսի 2012 - 19:09 AMT
«Խոսքի իրավունքը» կոչ է անում Վրաստանի իշխանություններին վերականգնել Սուրբ Նշանը

Հայկական «Խոսքի իրավունք» շարժումը հայտարարություն է տարածել Սուրբ Նշան եկեղեցու փլուզման հետ կապված, որտեղ իր մտահոգություն է արտահայտում դեպքի առթիվ և կոչ անում Վրաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել վերականգնելու եկեղեցին։ Այս մասին հաղորդում է «Վրացինֆորմ»։ գործակալությունը։

«Մենք հավատում ենք, որ վրացական կողմը հետաքրքրված է և պատրաստ համագործակցության»,–նշված է հայտարարության մեջ։ «Խոսքի իրավունքը» թեև ներկայացուցչություն չունի Վրաստանում, սակայն ավելի ուշ միության անդամները կմեկնեն Վրաստան, որպեսզի իրենց ուսումնասիրությունն իրականացնեն եկեղեցու և հայկական պատմական ու մշակութային հուշարձանների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։